Author Archives: admin

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք ...

Կարդալ ավելին »

Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ. ՎԶԵԲ

Հայաստանի պետական ֆինանսների վիճակը 2023թ. բարելավվել է շարունակական եւ կայուն տնտեսական աճի եւ պետական ֆինանսների կառավարման բարելավման շնորիվ։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Դա թույլ է տվել արձագանքել փախստականների աջակցմանը 2023թ. վերջին եռամսյակում։ Պետական ծախսերի ավելացումը՝ ուղղված փախստականների ինտեգրմանը, կաջակցի աճին։ Տնտեսական հեռանկարների ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։ 2024թ. սպասվում է ...

Կարդալ ավելին »

Վաղարշապատին, Իջևանին, Դիլիջանին կնվիրեն 772 մլն դրամի աղբատար մեքենաներ և աղբամաններ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացված 772,1 մլն դրամով ձեռք բերված թվով 12 աղբատար մեքենաներ, ինչպես նաև 1420 աղբարկղ: Հայա«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի. Կիպրոսն էլ՝ ՀՀ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: ...

Կարդալ ավելին »

Ներքին Չարբախում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից. առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առաջատարը կլինի տարածաշրջանում ՀՆԱ աճով. ՎԶԵԲ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ աճի կանխատեսումը 2024թ.՝ 6,2 տոկոս։ Նախորդ կանխատեսումը ցածր էր 1,7 տոկոսով, այսինքն՝ կազմում էր 4,5 տոկոս։ Նույն կանխատեսումներով՝ ՀՆԱ իրական աճը 2025թ. կավելանա 4,8 տոկոսով։ Ադրբեջանի դեպքում ՀՆԱ իրական աճը 2024թ. կանխատեսվում է 3,1 տոկոսի մակարդակում։ Դա 0,6 տոկոսով բարձր է, քան նախորդ կանխատեսումը։ ՀՆԱ աճը 2025թ. կլինի 2,7 ...

Կարդալ ավելին »

Հստակեցվում են արտադրական կանեփի արտադրության ու առևտրի ժամկետը, քվոտաները

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր որոշումներից մեկում, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար հայտատուն պետք է ներկայացնի նաև մշակության և վերամշակման տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված ...

Կարդալ ավելին »

24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ: Խոսքտ թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ

2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։ Գնաճը հիմնականում մոտ է զրոյին ...

Կարդալ ավելին »
ajax-loader