Author Archives: admin

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է հավաստագիր և լիցենզիա ստանալու կարգը

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։ Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում ...

Կարդալ ավելին »

Մետրոյի որոշ կայարաններում փորձարկվում են անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։ 49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այդ մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։ Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։ «Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է

2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում  է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ: Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի արբիտրաժը ՀՀ-ի դեմ, հարևան երկրների ազդեցությունը մեր շրջակա միջավայրի վրա․  միությունը քննարկում անցկացրեց

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անցկացրեց երկխսություն ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Հերթական քննարկմանը ներկա էին նաև բուհերի գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցությունն է՝ դրանք համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա կարևորեց նման հանդիպումները՝ դիտարկելով դրանք որպես պետության առջև ծառացած մարտահրավերներին ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ

 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։ «Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը, մինչև ընտրությունների անցկացումը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։ Իրանի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել. Mehr

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կարդալ ավելին »
ajax-loader