ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Երևանում մայիսի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ն ամբողջ հանրապետությունում ժամանակ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Շիրակ Ավիան» օդանավերն անվանակոչել է հայտնի գյումրեցիների անուններով
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը Հայաստանում գրանցված իր երկու ինքնաթիռներն անվանակոչել է գյումրեցի երկու մեծանուն գրողների՝ Հովհաննես Շիրազի ու Ավետիք Իսահակյանի անուններով: Ընկերությունը ներկայում շահագործում է «Boeing 737-500» տիպի երկու օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես EK-SHA (ստացել է Հ. Շիրազի անունը) եւ EK-SHC (ստացել է Ա. Իսահակյանի անունը): Ավիաընկերության անունն ու օդանավերը հայտնի գյումրեցիների անուններով կոչելը պատահականություն չէ. ավիաընկերության հիմնադիրը՝ ավիատոր ...
Կարդալ ավելին »Փարաքարում լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՎԱՀՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ ՅՈՒՐԻԿԻ» ԱՁ-ում (հասցե՝ Արմավիրի մարզ, գ.Փարաքար, Մերձավանի խճուղի 3 շինություններ): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտրի փոխարեն տրվել է 9,5 լիտր հեղուկ վառելիք։ Արձանագրված իրավախախտման համար Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով ...
Կարդալ ավելին »ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է նետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է նետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ ՔԿՀ Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ «Հիմնարկի երկու դիտաշտարակների ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն հաստատել է ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
Եվրամիության անդամ երկրները հավանություն են տվել ծրագրին, որը նախատեսում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային զենք մատակարարելու և երկրի վերակառուցման համար։ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտնել է, որ այս քայլը թույլ կտա 2024 թվականին Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ եվրո։ «ԵՄ-ում մենք այսօր որոշել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել Ուկրաինայի կարիքների համար։ Միայն այս տարի ...
Կարդալ ավելին »Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը տասնամյակներ շարունակ արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար անվտանգության երաշխիք, բայց արդյունքում ստացել է վատագույն տարբերակը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Մենք տասնամյակներ շարունակ փորձել ենք մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքի՝ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք զոհեր։ Մենք արդարացիորեն համարել ենք, ...
Կարդալ ավելին »Կրթական ծրագիր՝ Վենետիկի արվեստի բիենալեի հայկական տաղավարում
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural ...
Կարդալ ավելին »52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2024 թվականի ապրիլի ...
Կարդալ ավելին »ՄՊՀ-ն ավելի մոտ 750 միլիոն դրամով տուգանել է շահումով խաղերի խոշոր տնտեսավարողներին հովանոցային գովազդի համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 ՀՀ դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար: Հարուցված վարույթների քննության ...
Կարդալ ավելին »59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերել են կասկածյալին և նրան բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Պարզվել է, ...
Կարդալ ավելին »