Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում, որի կազմի մեջ մտնում է Նյու Դելին, գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը Դելիի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանգեշպուր և Նարելա արվարձաններում գրանցել է ըստ Ցելսիուսի սանդղակի 49,9 աստիճան տաքություն: Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի մայրաքաղաքում 2022 թ. մայիսի 5-ից ի վեր, երբ այս նույն շրջանում գրանցվել էր 49,2 աստիճան տաքություն։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա երկու ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։ Այդ մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է ...
Կարդալ ավելին »Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից
Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։ «Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի ...
Կարդալ ավելին »«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
Լոռու մարզի երկաթուղային գծերը մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Այդ մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, նշելով, որ բացի այդ հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար
2023 և 2024 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։ Այդ մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։ Փոխնախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել։ «Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի պակասուրդը պլանավորվածից ցածր է եղել. նախարար
Հայաստանի պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: 2023 թվականին պարտք–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքերի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ հիմնավորվել է՝ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային ...
Կարդալ ավելին »Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի
Նավթի գները Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին մայիսի 29-ի առավոտյան բարձրացել են: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում, Երևանի ժամանակով ժամը 9:13-ի տվյալներով, մեկ բարելի դիմաց կազմել է 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 %) ավելի է, քան նախորդ սակարկությունների փակման պահի ցուցանիշը: Մայիսի 28-ին այդ պայմանագրերը թանկացել են 0,98 ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի արդյունավետության ստուգման նոր մեխանիզմ ներդնել
Շուտով Ազգային ժողով կուղարկվի ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ծախսերի արդյունավետության ստուգումների գործառույթը ֆինանսների նախարարությունից կտեղափոխվի պետական վերահսկողության ծառայություն։ Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդրդադառնալով հարցին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունում ծախսերի արդյունավետության ստուգումներ իրականացվել են։ Նախարարի խոսքով՝ բոլոր ծախսերի ...
Կարդալ ավելին »Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն իր առաջին մենամարտում մրցեց Բահրեյնի ներկայացուցչի հետ` գերազանցելով նրան: Չալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին: Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել միայն 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, ...
Կարդալ ավելին »