Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Հայաստանի Հանրապետության զինվորական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսրայելի գործողությունների պատճառով ավելի քան 1 միլիոն պաղեստինցի հեռացել է Ռաֆահից
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գործողությունների պատճառով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից հեռացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA): «Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը», – գրել է գործակալությունը X սոցիալական հարթակում: Ըստ հաղորդագրության՝ հազարավոր ընտանիքներ «պատսպարվում են Խան Յունիսի վնասված և ավերված ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն: «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ դեռ 2017 թվականից քննարկվել է ՀՀ կառավարության կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հարցը: 2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը ...
Կարդալ ավելին »Բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին
2022թ. բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 2018թ., նախարարի խոսքով, հայկական ընտանիքներում ծնվել է 8 271 երրորդ կամ թվով հաջորդ երեխան։ 2022թ. արդեն՝ 11 956։ «Այդ երեխաների ծննդյան նպաստների վճարման համար հատկացվել ...
Կարդալ ավելին »Քլիվլենդի թանգարանը Լիբիային կվերադարձնի 2-րդ համաշխարհայինում կորսված 2000 տարվա արձանիկը
Քայլող մորուքավոր տղամարդու արձանիկը պատրաստվել է սև բազալտից ավելի քան 2000 տարի առաջ Պտղոմեոսյան արքայատոհմի օրոք։ Ըստ ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի արվեստի թանգարանի տվյալների, այժմ այն վերջապես կվերադարձվի Լիբիային, որտեղից առևանգվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օկուպացիայի ժամանակ։ Թանգարանը, որը պահում է նմուշը 1991 թվականից, չորեքշաբթի հայտարարել է վերադարձի մասին: «Հիմնվելով հնությունների վարչության ներկայացրած տեղեկատվության և նոր հետազոտությունների վրա՝ ...
Կարդալ ավելին »Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված հավաքարարը
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի ժամը 20.45-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա մի կին և հայտնել, որ գործընկերուհու հետ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս Զորավար փողոցի տներից մեկում մաքրություն են արել, այդ ընթացքում տանտիրուհին ասել է, որ ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերը բացակայում են, և կասկածելով՝ ստուգել է իրենց, սակայն ոչինչ չի հայտնաբերել: ...
Կարդալ ավելին »Երևանում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար:
Կարդալ ավելին »Լուսնի հակառակ կողմից չինական զոնդը վերադառնում է Երկիր
Չինաստանը հայտարարել է, որ իր լուսնային զոնդը հաջողությամբ թռել է Լուսնի հակառակ կողմից՝ սկսելու իր ճանապարհորդությունը դեպի Երկիր։ Այն իր հետ բերում է Լուսնի տվյալ հատվածից հավաքված առաջին նմուշները, հաղորդում է BBC-ն։ «Չանյե-6» զոնդը, որն անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու անունով, հաջողությամբ վերելք է կատարել տեղական ժամանակով առավոտյան 07:38-ին՝ սկսելու հետդարձի ճանապարհը: Լուսնային զոնդը Լուսնի հարավային բևեռի մոտ վայրէջք ...
Կարդալ ավելին »Վենետիկի իշխանություններն արգելել են բարձրախոսների օգտագործումը և զբոսաշրջիկների մեծ խմբերի ձևավորումը
Վենետիկում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են բարձրախոսների օգտագործումը և սահմանափակում են զբոսաշրջային խմբերի թիվը մինչև 25 հոգի, հայտնում է BBC-ն։ Միջոցառումները ձեռնարկվել են իտալական քաղաքի վրա գերզբոսաշրջության ազդեցությունը սահմանափակելու համար, ասել են պաշտոնյաները: Վենետիկի պատմական թաղամասի ջրանցքները քաղաքը դարձնում են Եվրոպայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը: Այս տարի ավելի վաղ Վենետիկը մտցրել է օրական 5 եվրո մուտքի ...
Կարդալ ավելին »Աղբահանության ոլորտի աշխատակիցների համար կկառուցվեն հանդերձարաններ
Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք:
Կարդալ ավելին »