Քլիվլենդի թանգարանը Լիբիային կվերադարձնի 2-րդ համաշխարհայինում կորսված 2000 տարվա արձանիկը

Քայլող մորուքավոր տղամարդու արձանիկը պատրաստվել է սև բազալտից ավելի քան 2000 տարի առաջ Պտղոմեոսյան արքայատոհմի օրոք։

Ըստ ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի արվեստի թանգարանի տվյալների, այժմ այն վերջապես կվերադարձվի Լիբիային, որտեղից առևանգվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օկուպացիայի ժամանակ։

Թանգարանը, որը պահում է նմուշը 1991 թվականից, չորեքշաբթի հայտարարել է վերադարձի մասին:

«Հիմնվելով հնությունների վարչության ներկայացրած տեղեկատվության և նոր հետազոտությունների վրա՝ թանգարանը կամավոր ճանաչում է արձանը որպես Լիբիայի սեփականություն», – ասվում է թանգարանի հայտարարության մեջ։

Արձանիկը գրեթե երկու ոտնաչափ բարձրություն ունի (մոտ 61 սմ) և պատրաստված է բազալտից։

Արձանիկը հայտնաբերվել է մեծ սափորի մեջ 1937-1938 թվականներին՝ սյունազարդ պալատի պեղումների ժամանակ հնագույն Պտոլեմաիդայի տարածքում, որն այժմ արևելյան Լիբիայի մի մասն է:

Այնուհետև արձանիկը հայտնվել է Լիբիայի Պտոլեմաիդայի թանգարանում, որն ավերվել է այդ տարածքը բրիտանացիների կողմից օկուպացնելու ժամանակ: Իտալացի գիտնականի 1950 թվականի հրապարակման մեջ նշվում էր, որ քանդակը «հավանաբար կորել է 1941 թվականին»։

1960 թվականին արձանիկը բերվել է Լյուցեռն։ 1966-ից 1991 թվականներին այն տասնամյակներ անցկացրել է Նյու Յորքի արվեստի կոլեկցիոներներ Լոուրենս և Բարբարա Ֆլեյշմանների մասնավոր հավաքածուում և նվիրաբերվել թանգարանին 1991 թվականին։

ajax-loader