Author Archives: admin

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այդ մասին նշված է հնդկական IADN լրատվականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որը վկայակոչել է Հնդկաստանի ֆինանսների նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացված զեկույցը։     Total volume of weapons purchases by #Armenia from India reached $600 million by the start of current FY 2024-25 : MoD pic.twitter.com/1MgWkXwVBq— News IADN (@NewsIADN) July 23, ...

Կարդալ ավելին »

Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի խոսքերը, որ քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ քաղաքապետարանն անելիք ունի Քաղաքապետի խոսքով՝ Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ ...

Կարդալ ավելին »

Վրաստանը հետախուզման մեջ գտնվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Կարդալ ավելին »

Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել

Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։ Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ 

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ստեղծագործող հայ նկարչի կտավները՝ Նյու Դելիում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Նյու Դելիում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը:  Ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը ...

Կարդալ ավելին »

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ազգային թիմն այսքան փոքրաթիվ է: Սակայն հավաքականի կազմում բազմափորձ մարզիկներ են, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Ստորևը ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը. Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ: Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության ...

Կարդալ ավելին »

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից․ Reuters/Ipsos-ի հարցումների

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։  Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։ Reuters-ը նշում ...

Կարդալ ավելին »

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին  իրականացված պեղումների արդյունքները։  Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 24-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 77.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 81.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.78%-ով և կազմել 2417.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.96%-ով և կազմել 29.49 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 955.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader