Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այդ մասին նշված է հնդկական IADN լրատվականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որը վկայակոչել է Հնդկաստանի ֆինանսների նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացված զեկույցը։    

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ 

Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ 

ajax-loader