Author Archives: admin

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Ամառային սեզոնին Երևանի քաղաքապետարանը ունեցել է որոշակի խնդիրներ աղբահանության հետ կապված, որոնք մոտ ժամանակներս նույնպես կլուծվեն։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Աղբահանության ոլորտում ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ այս սեզոնի հետ կապված։ Այս սեզոնին գրեթե ամեն տարի խնդիրներ առկա են։ Ախտորոշել ենք խնդիրները, ձեռք ենք բերել 8 նոր հատուկ տեխնիկա, 9 շարժիչներ, որոնք պետք է նախկինում ...

Կարդալ ավելին »

500 վերելակ կփոխարինվի նորով

Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Սա շարունակաբար իրականացնում ենք։ Այս տարի ամբողջապես Երևան քաղաքի բյուջեով են իրականացվում այս ծրագրերը։ Եվ ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ Երևանի բյուջեն 39 միլիարդ դրամից հասցրել ենք 64 միլիարդ դրամի, որը թույլ է տալիս այս բազմածավալ ծրագրերն իրականացնել»,-նշեց Ավինյանը։ ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աննախադեպ քանակով մանկապարտեզներ են հիմնանորոգվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հաջորդ փուլի ծրագրով նախատեսել ենք 32 մանկապարտեզի վերակառուցում էներգոարդյունավետության և սեյսմոկայունության բաղադրիչով։ Ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է։ Դրանք հիմա ավելի խիստ ստանդարտներով վերանախագծվում են և շուտով կդրվեն մրցույթների։ Այս պահի դրությամբ մոտ մեկ տասնյակից ավել մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում»,- նշեց Ավինյանը։  ...

Կարդալ ավելին »

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն առաջնահերթության կարգով նախաձեռնել և իրականացնում է թաղամասերի և փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Նախորդ տարի Երևան քաղաքը իր նախաձեռնությամբ կառուցել է մոտ 14 կմ կոյուղի, այս տարի նույնպես նմանատիպ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում մոտ 70 կմ երկարություն ...

Կարդալ ավելին »

Վրաստանն ԱՄՆ-ին հարաբերությունների վերագործարկում է առաջարկել

Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկում են վերագործարկել հարաբերությունները և Վաշինգտոնից հանդիպական քայլերի հույս ունեն։ Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում։ «Մենք ցանկանում ենք մեր ամերիկացի գործընկերներին առաջարկել այլ օրակարգ, ինչը նշանակում է «վերագործարկում»: Ձեզ հայտնի է, թե որքան բան է փչացել այդ հարաբերություններում անցած երեք-չորս տարիների ընթացքում: Այդ ֆոնին վրաց-ամերիկյան հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն», – Կոբախիձեի խոսքերն ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։   «Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ...

Կարդալ ավելին »

Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 24-ին հրավիրել են  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես տեղեկացնում է «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ղուկասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Կարդալ ավելին »

Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

Երևանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:  «2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։  Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի՝ Հայաստան ներկրման փորձը: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:  «Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ»  մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ  մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք ավտոքարշակում  առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader