Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Ամառային սեզոնին Երևանի քաղաքապետարանը ունեցել է որոշակի խնդիրներ աղբահանության հետ կապված, որոնք մոտ ժամանակներս նույնպես կլուծվեն։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աղբահանության ոլորտում ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ այս սեզոնի հետ կապված։ Այս սեզոնին գրեթե ամեն տարի խնդիրներ առկա են։ Ախտորոշել ենք խնդիրները, ձեռք ենք բերել 8 նոր հատուկ տեխնիկա, 9 շարժիչներ, որոնք պետք է նախկինում խոտանված տեխնիկայի վրա տեղադրվեն։ Օգոստոսին չինական արտադրության 6 աղբատար մեքենաներով կհամալրենք ավտոպարկը։ Մեր գնահատմամբ՝ մոտակա ժամանակներս այս խնդիրը լուծված կլինի»,- նշեց Ավինյանը։ 

ajax-loader