Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
100 մլն դոլարի բյուջետային վարկ Եվրասիական զարգացման բանկից՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Խոսքը 100 մլն դոլարի վարկի ներգրավման մասին է: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝ պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ.փոխառության ...
Կարդալ ավելին »Այլընտրանքային խափանման միջոցների համար էլեկտրոնային հսկողության սարքերը չեն բավարարում. նորերը գնելու կարիք կա
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է լրացուցիչ 200 հատ Էլեկտրոնային հսկողության սարքեր գնել: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պրոբացիայի մասին» օրենքով դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրով նախատեսվել է ձեռք ...
Կարդալ ավելին »2025-ին Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը կառուցված կլինի. Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքին։ Նրա խոսքով՝ անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։ «Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածների աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եվ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ ...
Կարդալ ավելին »13.3 մլրդ դրամի ներդրում․ «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից.
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ...
Կարդալ ավելին »10 մլն եվրոյի վարկ՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ...
Կարդալ ավելին »Պաղեստինյան շարժումը միջատներ է բաց թողել Վաշինգտոնում Նեթանյահուի հյուրանոցում. NYT
Պաղեստինյան շարժումը միջատներ է բաց թողել Վաշինգտոնի հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իսրայելական պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։ Ըստ հրապարակման՝ խոսքը թրթուրների և ծղրիդների մասին է, որոնք ցրված են եղել հյուրանոցի սենյակներից մեկում՝ սեղանի վրա, որտեղ կանգնած են եղել ամերիկյան և Իսրայելի դրոշները։ Ինչպես նշվում է, պաղեստինյան շարժումը «քաոս» է ստեղծել հյուրանոցում։ Միևնույն ...
Կարդալ ավելին »Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիտում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում ...
Կարդալ ավելին »Վարչապետը հեծանիվով հաղթահարել է Դիլիջանի ոլորանները. նա տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել: «Դիլիջանի ոլորանները հաղթահարված են հեծանիվով»,- կից նշել է վարչապետը:
Կարդալ ավելին »