Պաղեստինյան շարժումը միջատներ է բաց թողել Վաշինգտոնի հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իսրայելական պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։
Ըստ հրապարակման՝ խոսքը թրթուրների և ծղրիդների մասին է, որոնք ցրված են եղել հյուրանոցի սենյակներից մեկում՝ սեղանի վրա, որտեղ կանգնած են եղել ամերիկյան և Իսրայելի դրոշները։ Ինչպես նշվում է, պաղեստինյան շարժումը «քաոս» է ստեղծել հյուրանոցում։
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ հյուրանոցի ադմինիստրացիան արդեն վերացրել է ամեն ինչ։
Նեթանյահուն այցով գտնվում է Վաշինգտոնում, նա ավելի վաղ ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: