Teghout Mining-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լոռվա չքնաղ բնության լուսանկար, ուր ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի աշնանան գույերով զարդարված սարերի գիրկը՝ «Թեղուտ» ընկերություն։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրեր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրերը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Երկու օր շարունակ այցելուները ծանոթացան Հայաստանի ու Հնդկաստանի մշակույթին, ազգային պարերին, ճաշակեցին միմյանց ավանդական ուտեստները։ Ծրագիրն իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոնի» նախաձեռնությամբ։
Կարդալ ավելին »Այսօր, կարծես, նորից վերադառնում ենք պղնձի դարաշրջան (տեսանյութ)
Երկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններին, պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների՝ մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից:
Կարդալ ավելին »Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելն աճել է 84.4%-ով
2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, կազմել է 319 մլրդ դրամ, ինչը 84.4% – ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հաշվետու ամսաթվի դրությամբ կնքվել է 5 909 պայմանագիր, որոնց 67%-ը լիզինգային գործարքներ են, և 33%-ը’ վարկային, 62% – ը’ դրամային և 38% – ը’ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի բորսայական պահուստները նվազել են՝ հասնելով վերջին տարիների ամենացածր մակարդակին
CryptoQuant-ի տվյալների համաձայն՝ բիթքոյնների պահումները կենտրոնացված կրիպտո բորսաներում ընկել են մինչև վերջին տարիների ամենացածր մակարդակ: Միայն վերջին ամսվա ընթացքում ավելի քան 51,000 BTC դուրս է բերվել խոշոր առևտրային հարթակներից: Միտումը վկայում է առաջին կրիպտոարժույթի առաջարկի կրճատման մասին: 2021 թվականի հոկտեմբերին, երբ համապատասխան ցուցանիշը հայտնվեց CryptoQuant-ում, բորսայի պահուստները կազմում էին 3․2 միլիոն BTC, ներկայիս արժեքը կազմում է ~2․6 միլիոն BTC: Փորձագետը ...
Կարդալ ավելին »Ինչ հավելվածներ են ամենաշատը ներբեռնում Հայաստանից
Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից վերջին մեկ ամսվա ընթացքում ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2024թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ: Google play Առաջին տեղում Temu առցանց առևտրի հարթակն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելվածը։ ChatGPT արհեստական բանականության հավելվածը երրորդն է։ Չորրորդ տեղում է Ozon միջազգային առաքումների հավելվածը: Wildberries առևտրային հարթակը եզրափակում է հնգյակը։ Telegram հաղորդակցական հարթակը վեցերորդն է։ Յոթերորդ ...
Կարդալ ավելին »«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ
2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքը՝ 41 750 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 32 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 ...
Կարդալ ավելին »Մեսի՝ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը․ Marca (տեսանյութ)
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին: Մրցանակը Մեսիին հանձնել է իսպանական Marca պարբերականը: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 46-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր: Անհատական մրցանակների քանակով Մեսին ունի 56 մրցանակ:
Կարդալ ավելին »ՀՀ բանկերը գրանցել են հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ
Հայաստանյան բանկերը 2024թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 15.6%-ով, պարտավորությունները՝ 15.3%-ով, կապիտալը՝ 17%-ով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ ներկայացնում ենք 2024թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. երրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել ...
Կարդալ ավելին »