Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրերը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։
Երկու օր շարունակ այցելուները ծանոթացան Հայաստանի ու Հնդկաստանի մշակույթին, ազգային պարերին, ճաշակեցին միմյանց ավանդական ուտեստները։
Ծրագիրն իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոնի» նախաձեռնությամբ։