Author Archives: admin

Google Chrome-ն առաջինն է բրաուզերների շարքում

Statcounter-ը հրապարակել է բրաուզերների օգտագործման նոյեմբերյան տվյալները։ Վիճակագրության համաձայն՝ Google Chrome-ը շարունակում է առաջինը լինել՝ ավելացնելով իր բաժինը մինչեւ ռեկորդային 66,31 տոկոսի։ Դա 1,09 տոկոսով ավելին է, քան հոկտեմբերին, եւ 4,25 տոկոսով ավելին, քան անցած տարի։ Երկրորդ տեղում Microsoft Edge-ն է, սակայն այն կարելի է անվանել մերձավոր մրցակից միայն պայմանականորեն՝ հաշվի առնելով երկու բրաուզերների միջեւ տարբերությունը։ Ավելին, անցած ամիս Edge-ի ...

Կարդալ ավելին »

Մոտ 11 միլիարդ դոլար․ Black Friday-ի ծախսերը՝ առցանց գնումներով

Այս տարի «Սև ուրբաթ» գնորդները ծախսել են ռեկորդային 10.8 միլիարդ դոլար՝ հիմնականում առցանց գնումների վրա։ Այդ ցուցանիշը 10%-ով ավելի է, քան անցյալ տարի և կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշը, հաղորդում է NPR-ը: Առավոտյան ժամը 10-14-ն ընկած ժամանակահատվածում ուրբաթ օրը առցանց գնորդները ծախսել են 11.3 միլիոն դոլար, ըստ Adobe-ի: «10 միլիարդ դոլարի սահմանն անցնելը էլեկտրոնային առևտրի մեծ նշաձող է «Սև ուրբաթի» համար, ...

Կարդալ ավելին »

Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որը խոշոր հրդեհից այրվել էր 2019 թ. ապրիլին։ Սա կլինի նոյեմբերին ընտրվելուց հետո Թրամփի առաջին օտարերկրյա ուղևորությունը։ Իր Truth Social սոցիալական հարթակում Թրամփը, որը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, գովել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը տաճարը վերականգնելու համար։ «Պատիվ ունեմ հայտնելու, որ շաբաթ օրը մեկնելու ...

Կարդալ ավելին »

Հերթերը կանոնակարգելու համար ներդրվել է հիբրիդային համակարգ. Միգրացիայի ծառայության խորհուրդները

Հանրությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հիբրիդային նոր համակարգ։ Միգրացիայի ծառայությունը ներկայացնում է օգտակար խորհուրդներ՝ հերթագրման համակարգից ճիշտ օգտվելու և, ըստ այդմ, պատշաճ ժամկետներում ծառայություններ ստանալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Դեկտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը՝ +6+8։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+3,  Լոռիում գիշերը՝-6-10, ցերեկը՝ +4+7, Տավուշում գիշերը՝ ...

Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին: Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը: Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն: «Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին, նախատեսված է եպիսկոպոսների ներկայությունը եկեղեցում՝ սյունները օծելու, իսկ դեկտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կօծվի սուրբ սեղանն ու կմատուցվի Սուրբ պատարագ»,- ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 04/12/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 68.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 71.95 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 04/12/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.54%-ով և կազմել 2663.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.40%-ով և կազմել 31.06 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.44%-ով և կազմել 948.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 04/12/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 44782.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 6047.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 19403.95 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 04/12/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.57%-ով և կազմել 19933.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 7236.89 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 8312.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader