Statcounter-ը հրապարակել է բրաուզերների օգտագործման նոյեմբերյան տվյալները։
Վիճակագրության համաձայն՝ Google Chrome-ը շարունակում է առաջինը լինել՝ ավելացնելով իր բաժինը մինչեւ ռեկորդային 66,31 տոկոսի։ Դա 1,09 տոկոսով ավելին է, քան հոկտեմբերին, եւ 4,25 տոկոսով ավելին, քան անցած տարի։
Երկրորդ տեղում Microsoft Edge-ն է, սակայն այն կարելի է անվանել մերձավոր մրցակից միայն պայմանականորեն՝ հաշվի առնելով երկու բրաուզերների միջեւ տարբերությունը։ Ավելին, անցած ամիս Edge-ի բաժինն իջել էր՝ 13,56-ից 12,8 տոկոսի, ինչը համապատասխանում է 0,69 կետով անկմանը։ Եթե համեմատենք 2023թ. նոյեմբերի հետ, երբ Edge-ի բաժինը կազմում էր 11,23 տոկոս, ակնհայտ է դառնում, թե որքան դժվար է ստիպել օգտատերերին Chrome-ից անցնել այլ բարուզերների, չնայած Microsoft-ի՝ Edge-ը ներդնելու ակտիվ ջանքերին անգամ վիճելի մեթոդների օգտագործմամբ։
Երրորդ տեղում կայուն մնում է Safari-ն, որը նոյեմբերին իր բաժինն ավելացրել է 0,07 կետով՝ հասնելով 9,13 տոկոսի։ Mozilla Firefox-ը մի փոքր բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի 6,45 տոկոսը (+0,06 տոկոս), հնգյակը եզրափակում է Opera-ն 2,81 տոկոս ավելի քիչ բաժնով, քան անցած ամիս։
Ահա բրաուզերների շուկայի բաժինների ընթացիկ բաշխումը.
Google Chrome — 66,31% (+1,09 տոկոսային կետ)
Microsoft Edge — 12,87% (-0,69)
Apple Safari — 9,13% (+0,07)
Mozilla Firefox — 6,45% (+0,06)
Opera — 2,81% (-0,39)։