Author Archives: admin

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։ Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։  «Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են ...

Կարդալ ավելին »

Աչքի կաթիլներ, որոնք պաշտպանում են տեսողության տարիքային կորստից

Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (KIST) գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ պեպտիդների (սպիտակուցների շինանյութ) հիման վրա՝ պայքարելու համար տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ, որը տեսողության կորստի հիմնական պատճառն է 65-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում։ Տարիքային մակուլյար դեգեներացիան (ՏՄԴ) բնութագրվում է մակուլայի (ցանցաթաղանթի կենտրոնական մասի) անոմալ փոփոխություններով, ինչը հանգեցնում է տեսողության նվազման եւ առարկաների տեսողական աղավաղման: Հիվանդությունը բաժանվում է թաց եւ չոր ձեւերի։ ՏՄԴ-ի չոր ձեւը կազմում է հիվանդության բոլոր դեպքերի 90 տոկոսը։ Չնայած տեսողության խանգարումը սովորաբար մեղմ է, հիվանդների մոտ 30 տոկոսի մոտ հիվանդությունը ի վերջո անցնում է ավելի ծանր թաց ձեւի, որը բնութագրվում է արնահոսությամբ եւ այտուցով: Այսօրվա դրությամբ չոր ՏՄԴ-ի բուժման միակ հաստատված միջոցները ներարկային դեղամիջոցներն են, որոնք ունեն արդյունավետության սահմանափակումներ եւ բարդությունների հավանականություն: Ի տարբերություն ներարկումների՝ նոր դեղամիջոցը մատակարարվում է աչքի կաթիլներով, ինչը զգալիորեն հեշտացնում է բուժման գործընթացը։ Գիտնականները կենտրոնացրել են ջանքերը Toll-like receptor (TLR)-անման ռեցեպտորների բորբոքային ազդանշանային ուղու վրա, որն առանցքային դեր է խաղում հիվանդության զարգացման մեջ: Ստեղծելով պեպտիդների թեկնածուների ընդարձակ գրադարան՝ գիտնականները կարողացել են բացահայտել մի քանի պեպտիդներ, որոնք կարող են արգելակել TLR ազդանշանային սպիտակուցների պաթոլոգիական փոխազդեցությունը՝ դրանով իսկ պաշտպանելով ցանցաթաղանթի բջիջները: Չոր ՏՄԴ ունեցող մկների ...

Կարդալ ավելին »

Տիեզերական «տոնածառ» և «Սուրբ Ծննդյան պսակ»՝ NASA-ից

ԱՄՆ տիեզերական գործակալությունը հրապարակել է NGC 2264-ի պատկերը՝ երիտասարդ աստղերի կուտակումը, որը ոմանք անվանում են «տոնածառ»՝ իր ձևի պատճառով: Գործակալությունը հրապարակել է նաև NGC 602 աստղային կլաստերի լուսանկարը, որը նման է Սուրբ Ծննդյան ծաղկեպսակի: NASA-ի ամանորյա տոնածառը NGC 2264-ը գտնվում է մեր մոլորակից մոտավորապես 2500 լուսատարի հեռավորության վրա: Քանի որ այս կլաստերի աստղերը համեմատաբար երիտասարդ են՝ մեկից հինգ միլիոն տարեկան, ...

Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ

Դեկտեմբերի 27-ին հանրապետությունում օրվա երկրորդ կեսին  սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկային ժամերին կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  -4-8, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2+1, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ ...

Կարդալ ավելին »

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00: 

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 107 հանցանք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31,թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհի պարեկային հենակետին հարակից երթևեկության փոփոխություն է կատարվել

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում Երևանի նախագահության առաջնահերթություններն արտացոլել են գործակցության կարևոր ոլորտները. Փաշինյան

2024թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները վերաբերել ենն տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հեռահար է վարել նիստը՝ կորոնավիրուսի վարակի պատճառով։ «Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը մոտենում է ավարտին։ Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկել են տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում եւ միջազգային կապերի ամրապնդում»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում էին նաեւ համագործակցության ներուժի եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաեւ ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներդնելու համար։ «ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ԵՏՀ գործողությունների ծրագիրը ինտենսիվ էր եւ արտացոլել է իմ հունվարյան ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Համոզված եմ, որ մանրամասները հանձնաժողովի կողմից ավելի մանրամասն կքննարկվեն պլանի ...

Կարդալ ավելին »

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած  շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։  Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ...

Կարդալ ավելին »

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը՝ ԿԶՆԱԿ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader