Աչքի կաթիլներ, որոնք պաշտպանում են տեսողության տարիքային կորստից

Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (KIST) գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ պեպտիդների (սպիտակուցների շինանյութ) հիման վրա՝ պայքարելու համար տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ, որը տեսողության կորստի հիմնական պատճառն է 65-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում։

Տարիքային մակուլյար դեգեներացիան (ՏՄԴ) բնութագրվում է մակուլայի (ցանցաթաղանթի կենտրոնական մասի) անոմալ փոփոխություններով, ինչը հանգեցնում է տեսողության նվազման եւ առարկաների տեսողական աղավաղման: Հիվանդությունը բաժանվում է թաց եւ չոր ձեւերի։

ՏՄԴ-ի չոր ձեւը կազմում է հիվանդության բոլոր դեպքերի 90 տոկոսը։ Չնայած տեսողության խանգարումը սովորաբար մեղմ է, հիվանդների մոտ 30 տոկոսի մոտ հիվանդությունը ի վերջո անցնում է ավելի ծանր թաց ձեւի, որը բնութագրվում է արնահոսությամբ եւ այտուցով: Այսօրվա դրությամբ չոր ՏՄԴ-ի բուժման միակ հաստատված միջոցները ներարկային դեղամիջոցներն են, որոնք ունեն արդյունավետության սահմանափակումներ եւ բարդությունների հավանականություն:

Ի տարբերություն ներարկումների՝ նոր դեղամիջոցը մատակարարվում է աչքի կաթիլներով, ինչը զգալիորեն հեշտացնում է բուժման գործընթացը։ Գիտնականները կենտրոնացրել են ջանքերը Toll-like receptor (TLR)-անման ռեցեպտորների բորբոքային ազդանշանային ուղու վրա, որն առանցքային դեր է խաղում հիվանդության զարգացման մեջ: Ստեղծելով պեպտիդների թեկնածուների ընդարձակ գրադարան՝ գիտնականները կարողացել են բացահայտել մի քանի պեպտիդներ, որոնք կարող են արգելակել TLR ազդանշանային սպիտակուցների պաթոլոգիական փոխազդեցությունը՝ դրանով իսկ պաշտպանելով ցանցաթաղանթի բջիջները:

Չոր ՏՄԴ ունեցող մկների վրա կատարված փորձերի ժամանակ պեպտիդային կաթիլների օգտագործումը լավ արդյունքներ է գրանցել. կենդանիները ցույց են տվել դեգեներացիայի եւ տեսողության վերականգնման զգալի դանդաղում: Հետազոտողների կարծիքով՝ մշակումը նոր հեռանկարներ է բացում ՏՄԴ-ի ավելի արդյունավետ եւ անվտանգ բուժման, ինչպես նաեւ հիվանդների կյանքի որակի բարելավման համար։

ajax-loader