Author Archives: admin

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.30 դրամով և կազմել 396.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.06 դրամով և կազմել 413.13 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 3.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.30 դրամով և կազմել 496.79 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Flydubai-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ չվերթները՝ անվտանգությունից ելնելով

Flydubai ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ թռիչքները՝ վկայակոչելով ֆորս-մաժորային իրավիճակ և թռիչքների անվտանգության սպառնալիք։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Ասոցիացիայի տվյալներով՝ իրավիճակն ազդել է ավելի քան 4000 ուղևորի վրա, որոնց 90 տոկոսը տուրօպերատորների հաճախորդներ են։ Տուրօպերատորները ներկայումս ակտիվորեն աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ՝ հաճախորդներին առաջարկելով այլընտրանքային տարբերակներ կամ փոխհատուցումներ։

Կարդալ ավելին »

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17։00-ն։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:  2025 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին:  «Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։  Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ ...

Կարդալ ավելին »

Հայտնի են նաև ֆուտզալի լավագույն մարզիչն ու ֆուտզալիստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի  և ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտ»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը: 38 միավորով ...

Կարդալ ավելին »

Քուրդ աշխարհազորայինները վերադարձրել են վերահսկողությունը Սիրիայի «Թիշրին» ամբարտակի նկատմամբ

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների աշխարհազորականները Հալեպի հյուսիս-արևելքում իրականացված գործողության ընթացքում վերականգնել են վերահսկողությունը Եփրատ գետի «Թիշրին» հիդրոհանգուցի նկատմամբ: Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։  Նշվում է, որ ըստ Al Jadeed հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) բրիգադները նահանջել են իրենց դիրքերից՝ մարտական բախումների հետևանքով կորցնելով 22 մարտիկի։ Քրդական աղբյուրների համաձայն՝ ՍԴՈւ-ի շարքերում զոհվել ...

Կարդալ ավելին »

Դատարանում գտնվում է ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով 120 գործ

Դատարաններում ներկայում գտնվում են  ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործեր, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք և դրամական միջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան օրենքով ներդրված նոր գործիքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի արժեքը կազմում է 5 միլիարդ ...

Կարդալ ավելին »

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը նոր շենք ունի

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի համար 2024 թվականը եղել է նշանակալի ու իրադարձություններով հարուստ։ Կենտրոնում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի, Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի համար անցնող տարին բավական հագեցած էր։ Այն աչքի ընկավ բազմաթիվ համերգային ծրագրերով, շրջագայություններով։ Վերջին 2 տարվա ընթացքում անցկացվել է 200-ից ավելի համերգ։ Հրավիրած ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը կբռնագանձի ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2023-2024 թթ Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, իսկ դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ, կան դեռևս օրինական ուժի մեջ չմտած բռնագանձման վճիռներ: Այդ մասին կառավարության նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վրադապետյանը:  «Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ...

Կարդալ ավելին »

Մարտունիի 5 գյուղերում մանկապարտեզները ֆոտովոլտային կայանների շնորհիվ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոսի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներն իրենց  տանիքներին տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանների շահագործման շնորհիվ արդեն երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիրն իրականացվել է Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության փոխգործակցության արդյունքում։ Ծրագրի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար դրամ, ...

Կարդալ ավելին »

Պետությունը կնվազեցնի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

Կառավարությունը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս  2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը:  Օժանդակությունը տրամադրվում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader