Flydubai-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ չվերթները՝ անվտանգությունից ելնելով

Flydubai ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ թռիչքները՝ վկայակոչելով ֆորս-մաժորային իրավիճակ և թռիչքների անվտանգության սպառնալիք։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Ասոցիացիայի տվյալներով՝ իրավիճակն ազդել է ավելի քան 4000 ուղևորի վրա, որոնց 90 տոկոսը տուրօպերատորների հաճախորդներ են։ Տուրօպերատորները ներկայումս ակտիվորեն աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ՝ հաճախորդներին առաջարկելով այլընտրանքային տարբերակներ կամ փոխհատուցումներ։

ajax-loader