Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17։00-ն։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: 

2025 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին: 

«Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։ 

Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13.04.2023 թ. թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով»,- ասված է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

ajax-loader