Author Archives: admin

Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի պատճառով

Չինաստանը գործադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։ «Իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ եւ ունիլատերալիզմի եւ առեւտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։

Կարդալ ավելին »

Վրաստանում ադրբեջանցի է սպանվել

Ռուսթավիում սպանվել է  24-ամյա էթնիկ ադրբեջանցի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Թբիլիսիից, միջադեպը տեղի է ունեցել վեճի պատճառով։ Հետագայում վեճը վերաճել է զինված միջադեպի։ Սպանվածը Բոլնիսի բնակիչ Վուղար Յաղուբովն է։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Կարդալ ավելին »

Պետությանը կվերադարձվի Երևանում հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ ...

Կարդալ ավելին »

Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է

Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Sputnik Արմենիան պարզել է, որ ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։ Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով (2024թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ)։ 2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։

Կարդալ ավելին »

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 75,08 դոլար

Նավթի գնանշումերն իջնում են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հետաձգեց Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա նոր մաքսատուրքեր մտցնելը։ Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,88 դոլարով (1,16 տոկոս)՝ մեկ բարելը 75,08 դոլար։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 75,96 դոլար։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային առճուրդներում էժանացել են 1,25 դոլարով (1,71 տոկոս)՝ մեկ բարելը 71,91 դոլար։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,63 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 73,16 դոլար։

Կարդալ ավելին »

Ռուսաստանի մեծահարուստների կարողությունն աճել է 14.2 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025 թվականի սկզբից աճել է 14.2074 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg գործակալության հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Ռուսաստանի երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն Metalloinvest-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է 2.75 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 17.5 միլիարդ դոլարի, իսկ Severstal-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 2.52 միլիարդ դոլարով՝ մինչև 26.7 ...

Կարդալ ավելին »

Նոր ֆունկցիա WhatsApp-ից՝ անձնական զրույցների համար

WhatsApp-ի մշակողները շարունակում են բարելավել իրենց մեսենջերը՝ ավելացնելով նոր ֆունկցիաներ օգտատերերի հարմարավետության համար: Այս անգամ հավելվածում կհայտնվի միջոցառումներ ստեղծելու հնարավորություն անձնական զրույցներում, որը նախկինում հասանելի էր միայն խմբակային զրույցներում և համայնքներում: Նոր ֆունկցիան արդեն փորձարկվում է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա-տարբերակում և շուտով հասանելի կլինի բոլոր օգտատերերին: Ինչպե՞սէաշխատում Այս թարմացմամբ օգտատերերը կկարողանան պլանավորել հանդիպումներ, սահմանել հիշեցումներ և համակարգել առաջադրանքներ ուղղակի ...

Կարդալ ավելին »

Սառցե դարաշրջանի եվրոպացիները այտերի պիրսինգ են արել 10 տարեկանում

Հին եվրոպացիների ատամների տարօրինակ հարթ բծերը դարեր շարունակ տարակուսանք են պատճառել հնագետներին: Սակայն գիտնական Ջոն Ուիլմանը կարծում է, որ ինքը լուծել է առեղծվածը. Սառցե դարաշրջանի մարդիկ 10 տարեկանից այտերի պիրսինգ էին անում: Այս պիրսինգները, հավանաբար, ազդարարում էին անձի անդամակցությունը որոշակի խմբին, բայց դրանք նաև ատամների շարժման պատճառ էին դառնում, ասում է Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի կենսաբանական մարդաբան Վիլմանը: Journal of Paleolithic ...

Կարդալ ավելին »

Հոնկոնգում գրանցվել է ամենամեծ շահումը տեղի վիճակախաղերի պատմության մեջ

Հոնկոնգում հայտնի Mark Six վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ շահումն է գրանցվել ամանորյա խաղարկությունում, որը համընկնում է լուսնային օրացույցի Օձի տարվա հետ: Ինչպես տեղեկացրել է South China Morning Post թերթը, կիրակի ուշ երեկոյան շահողը տուն է տարել 193 762 620 հոնկոնգյան դոլար (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար): Հոնկոնգի Ժոկեյ-ակումբի կազմակերպած վիճակախաղի կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է գուշակել 49 թվերից վեցը։ Շահող թվերն էին 14, 18, 30, 36, 40 եւ 42։ Դեռեւս չի նշվել, թե կոնկրետ ով է ստացել պատմական շահումը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 12 տոմս (6 թվից 5-ի գուշակում). յուրաքանչյուր այդպիսի տոմս հաղթողին բերել է 1 215 620 հոնկոնգյան դոլար (ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար)։ Մեկ տոմսը՝ մեկ խաղադրույքը, արժե 10 հոնկոնգյան դոլար (1,3 դոլար): Մարդիկ խմբվել էին տոմսեր ստանալու համար լուսնային Ամանորին ընդառաջ, ոմանք գնել են մինչեւ հարյուր եւ ավելի տոմս: Գնված տոմսերի ընդհանուր գումարը ...

Կարդալ ավելին »
ajax-loader