Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 75,08 դոլար

Նավթի գնանշումերն իջնում են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հետաձգեց Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա նոր մաքսատուրքեր մտցնելը։

Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,88 դոլարով (1,16 տոկոս)՝ մեկ բարելը 75,08 դոլար։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 75,96 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային առճուրդներում էժանացել են 1,25 դոլարով (1,71 տոկոս)՝ մեկ բարելը 71,91 դոլար։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,63 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 73,16 դոլար։

ajax-loader