ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ նշելով, որ նրանք Իսրայել կժամանեն հոկտեմբերի 9-ի երեկոյան։ Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, Եգիպտոսում էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններին նպաստելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում կողմերը եկել էին համաձայնության՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ազատ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱԶԲ-ն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ՆԳ նախարարությանը
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Բանկի կողմից հաստատված «Աջակցություն ԱԶԲ աղետների ռիսկի կառավարման 2024-2030թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի
Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին: Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Ըստ e-gov.am–ում հրապարակված որոշման՝ նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստ է կամրջել Եվրոպան և Կենտրոնական Ասիան. Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ դարպասներ» համաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ հաստատմամբ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկայի համատեքստում իրականություն է դառնում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ունենալով ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ավելի լայն տարածաշրջանի դինամիկան փոխելու ներուժ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Գլոբալ դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ։ «Շատ խորհրդանշական է, որ «Գլոբալ դարպասներ» առաջին ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահի նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայրը գրավելու փորձին մասնակցելու համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին արդեն մեղադրանք է առաջադրվել: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ։ Մասնավորապես, ընդդիմադիր ակտիվիստ Նանա Սանդերին, որը ներկայում նախնական կալանքի տակ է, մեղադրանք է առաջադրվել խմբային բռնություն կազմակերպելու և Թբիլիսիում ռազմավարական օբյեկտ գրավելու փորձ կատարելու համար։ «Սոցիալական ցանցերի միջոցով Սանդերը ակտիվորեն բռնության ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի առաջատարները Հայաստանում են՝ ուսումնասիրելու երկրի ներուժը
Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտը միավորող MANOR տնտեսական շահերի միավորումը Հայաստանում է՝ անցկացնելու 30-րդ տարեկան համագումարը, որը մեծ հնարավորություն է ֆրանսիացի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու, Ֆրանսիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու տեսանկյունից։ MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ունենալով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։ Սա Հայաստանի համար կարևոր տնտեսական միջոցառում է, քանի որ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 1 մլրդ 582 մլն դրամ կտրամադրի մարզերի 26 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
2025 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին կտրամադրվի 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ՝ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար։ Կառավարության նիստում այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր սուբվենցիոն ծրագրերի փաթեթը։ «Բաշխվածությունը հետևյալն է․ Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր (153.7 մլն դրամ), Արարատում՝ 2 ծրագիր (210.9 մլն դրամ), Արմավիրում՝ ...
Կարդալ ավելին »Այս տարի 200 հազար տոննա խաղող կմթերվի. նախարար
Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։ Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ...
Կարդալ ավելին »Կարկուտից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան կառավարությունից
Վերջին տարիներին կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են, ինչի հետևանքով գյուղատնտեսությանը հասցվել են մեծ վնասներ։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ «2024 թվականին կարկտահարության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ