2025-ի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքի: Այդ համայնքները Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ համայնքներն են, Արարատի մարզի՝ Մասիս, Արմավիրի մարզի՝ Արմավիր, Արաքս, Խոյ, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Լոռու մարզի՝ Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի՝ Գյումրի, Ախուրյան, Վայոց ձորի մարզի՝ Ջերմուկ, Արենի, Եղեգիս, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում հավանություն տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Դրանով՝ վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, թե «սա պետություն-քաղաքացի երկխոսությունից ծնված նախաձեռնություն է»։ «Հիմա առաջարկվում է 9 տուգանային ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։ Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյի» տրամաբանությամբ ընկալի. Նիկոլ Փաշինյան
Մարդկանց շեմից ներս եւ շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է. սրա պատճառն այն է, որ մեզ համար բարեկեցությունը միջավայրային երեւույթ չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն է, փոխադարձ հաղորդակցություն չկա: Մեծ հաշվով, դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում: ...
Կարդալ ավելին »Մինչև հունիսի 30–ը հնարավոր կլինի 0% մաքսատուրքով կարտոֆիլի սերմացու ներմուծել Հայաստան
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի 6 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։ Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրքի դրույքաչափ նկատմամբ սակագնային արտոնություն։ «Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում, եթե չլուծվի բյուջեի դեֆիցիտի հարցը. Մասկ
ԱՄՆ-ին սնանկացում է սպասվում, եթե երկրի ղեկավարությունը չկարողանա լուծել բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ «Եթե դեֆիցիտի խնդիրը չլուծենք, առողջապահական օգնության փող չի լինի, սոցապահովության համար փող չի լինի։ Այս հարցը պետք է լուծվի։ Ամերիկան կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում, որի երկրորդ մասը եթեր է արձակվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Մասկը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը չդադարի ծախսել բյուջեի փողերը «հարբած նավաստիների» պես, երկիրը կսնանկանա։
Կարդալ ավելին »Ռազմական դրության ժամանակ թանգարանային նմուշների տարհանման համար հատուկ ցանկ կառանձնացվի
ՀՀ–ում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների հատուկ ցանկեր կստեղծվեն արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ դրանց պաշտպանության, տարհանման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 20-ի կառավարության նիստի ժամանակ։ Նշվում է, որ այդ նպատակով կիրառվեն լավագույն մասնագիտական միջոցները: «Թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հայտարարում է աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության նախաորակավորման փուլի հայտերի ընդունում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները․ 1. Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։ 2. Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։ 3. Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական ...
Կարդալ ավելին »Պապուա Նոր Գվինեա․ երկիր, որտեղ խոսում են 840 լեզվով
Մեր մոլորակը միլիարդավոր մարդկանց տունն է, որոնք խոսում են հազարավոր տարբեր լեզուներով, սակայն աշխարհում կա միայն մեկ երկիր, որտեղ մարդիկ խոսում են 840 լեզվով: Այդ երկիրը համարվում է լեզվաբանական առումով ամենաբազմազանն աշխարհում, գրում է IFLScience պարբերականը։ Խոսքը Պապուա Նոր Գվինեայի մասին է. այսօր այնտեղ դեռ խոսում են մոտ 840 լեզու, սա աշխարհում գոյություն ունեցող լեզուների ընդհանուր թվի ավելի քան 10%-ն ...
Կարդալ ավելին »Վրաստանից 2024-ին վերաարտահանվել է 106,051 ավտոմեքենա
Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը աստիճանաբար սկսել է նվազել, իսկ գները բարձրացել են։ 2024 թվականին արտահանվել է 106.051 ներկրված ավտոմեքենա՝ ընդհանուր 2.426 միլիարդ դոլարով, միչդեռ 2023 թվականին արտահանվել է 107.898 արտասահմանյան ավտոմեքենա՝ 2.126 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: Արտահանված մեքենաների քանակով առաջին տեղում է Ղազախստանը։ Մինչդեռ ավտոմեքենաների արտահանման արժեքով առաջատարը Ղրղզստանն է։ Ղրղզստան արտահանման համար նախատեսված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34.600 ...
Կարդալ ավելին »