Մեր մոլորակը միլիարդավոր մարդկանց տունն է, որոնք խոսում են հազարավոր տարբեր լեզուներով, սակայն աշխարհում կա միայն մեկ երկիր, որտեղ մարդիկ խոսում են 840 լեզվով: Այդ երկիրը համարվում է լեզվաբանական առումով ամենաբազմազանն աշխարհում, գրում է IFLScience պարբերականը։

Խոսքը Պապուա Նոր Գվինեայի մասին է. այսօր այնտեղ դեռ խոսում են մոտ 840 լեզու, սա աշխարհում գոյություն ունեցող լեզուների ընդհանուր թվի ավելի քան 10%-ն է, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ չնայած լեզուների նման հարստությանը, երկրի բնակչությունը կազմում է ընդամենը 10 միլիոն մարդ:

Գիտնականները պարզել են, որ բացի երեք պաշտոնական լեզուներից, Պապուա Նոր Գվինեայում կան նրա հսկայական էթնիկ և մշակութային բազմազանությունն արտացոլող հարյուրավոր այլևայլ տեղական լեզուներ: