ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը։ Համաձայնեցված ծրագրի մասին հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերի 8-ին միության դեսպանները փակ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել ռուսական էներգակիրներից հրաժարվելու պլանի իրագործումը։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է օրենքի նախագիծը ուղարկել նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստում այն հաստատելու համար։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ գրեթե բոլոր երկրները աջակցել են նախագծին՝ չնայած ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Օդափոխության նոր համակարգ, կենցաղի բարելավում․ ԶՊՄԿ ղեկավար կազմը շարունակում է հանդիպել աշխատակիցների հետ
Շարունակվում են ԶՊՄԿ ղեկավարության այցերն ընկերության արտադրամասեր: Նախկին այցերի ընթացքում արձանագրված խնդիրները լուծվել են կամ ընթացքի մեջ են: Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի ֆորումին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը կանցկացվի հինգերորդ անգամ՝ հոկտեմբերի 22-23-ին, որին կմասնակցի մոտ 2000 պատվիրակ: Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ֆորումը երկխոսության և համագործակցության հիմնական հարթակ է՝ տարածաշրջանային և ...
Կարդալ ավելին »ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։ Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը կգտնվի արձակուրդում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ ԱԺ նախագահի արձակուրդի մասին կարգադրությունը հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։ Կարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Կարդալ ավելին »Նամականիշ՝ կրուասանի բույրով․ Ֆրանսիական փոստի թողարկումը
Ֆրանսիայի ազգային փոստային ծառայությունը՝ La Poste-ն, կարագով կրուասանի բուրմունքով նամականիշ է թողարկել։ Այս մասին հայտնի է դարձել պորտալի տրամադրած տեղեկատվությունից։ Նամականիշը թողարկվել է լավագույն կրուասանի մրցույթի շրջանակներում, որը 2019 թվականից անցկացնում է Ֆրանսիական հացաբուլկեղենի և հրուշակեղենի կոնֆեդերացիան։ Կազմակերպության ղեկավար Դոմինիկ Անրակտի խոսքով՝ «կրուասանը ֆրանսիական գաստրոնոմիայի խորհրդանիշն է»։ Բուրավետ նամականիշը կօգտագործվի միջազգային առաքումների համար։ Այն կարելի է գնել 2,10 եվրոյով։
Կարդալ ավելին »Հոկտեմբերի 17-ին ՊԵԿ-ը կազմակերպում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների հետ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։ «Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը yerevan@customs.am էլփոստի հասցեին ուղարկել մասնակցի ...
Կարդալ ավելին »Շուտով կմեկնարկեն ուղիղ չվերթներ դեպի Մադրիդ՝ մատչելի գներով
Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենահարաճուն զարգացող մշակութային վայրերից մեկը։ Դրա մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք ընդլայնել ենք Ryanair-ի և Wizz Air-ի հետ ուղիղ չվերթները և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ, իսկ շուտով՝ Մադրիդ, ինչը քաղաքն ավելի մատչելի էդարձնում»,- նշել է նա։ Ըստ նրա՝ Երևանի գինու օրերը տարեկան գրավում են ավելի քան 120 հազար այցելու։ «Երևանի ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 10/10/25
Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.77%-ով և կազմել 48580.44 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 3257.77 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 3933.97 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 26752.59 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 10/10/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.2 դրամով և կազմել 382.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.84 դրամով և կազմել 444.45 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0061 դրամով և կազմել 4.6944 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով և կազմել 511.24 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ