Author Archives: admin

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են դեռևս ժամը 06։00-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ...

Կարդալ ավելին »

Ուշադրության կենտրոնում ավագ սերունդն է․ ԶՊՄԿ-ն՝ «Արծվաբույնի» տարեցների հետ

ԶՊՄԿ-ն շնորհավորել է «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի կին շահառուներին Մարտի 8-ի առթիվ: Ընկերությունը տարեկան 20 մլն դրամ է հատկացնում կենտրոնին` փորձելով բարօրություն և հարմարավետություն ապահովել տարեցների համար:

Կարդալ ավելին »

Գազային հոսքեր՝ կլաստերի կենտրոնում․ ինչո՞ւ են գալակտիկաները տաք

XRISM միջազգային գիտական ​​նախագծի շրջանակներում աշխատող աստղաֆիզիկոսների թիմը գրանցել է հզոր տաք գազային հոսքեր Ցենտավրոսի գալակտիկական կլաստերի միջուկում։ Այս տվյալները, որոնք ստացվել են XRISM ռենտգենային արբանյակի միջոցով, դարձել են առաջին ուղղակի ապացույցը, որ գալակտիկական կլաստերների բախումները գազի հոսքեր են առաջացնում դրանց ներսում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Ինչպե՞ս են ձևավորվում գալակտիկական կլաստերները Գալակտիկական կլաստերները հսկայական կուտակումներ են, որոնք միասին պահվում ...

Կարդալ ավելին »

Մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը, խուսափեք լեռներ այցելություններից. ՇՄՆ

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից: «Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու ...

Կարդալ ավելին »

Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամաս. դատախազություն

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջիկների 38,1%-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների՝ 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 41.0%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 14.4%, մնացած 44.6%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 38.1%-ը ժամանել են Ռուսաստանից, 9.2%-ը՝ Իրանից, 8.1%-ը՝ ԱՄՆ-ից,  3.3%-ը՝ Ֆրանսիայից, 3.0%-ը՝ Գերմանիայից, 2.2%-ը՝ Վրաստանից, 1.7%-ը՝ Իտալիայից, 1.0%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 17.3%-ը այցելել է գործնական նպատակներով, 77.3%-ը՝ հանգստի և ...

Կարդալ ավելին »

Բուժաշխատողների էթիկայի կանոնների հանձնաժողովը հրապարակել է տարվա հաշվետվությունը. հարուցվել է 10 վարույթ

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի հաշվետվությունը:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։  Հաշվետվության համաձայն՝ հարուցվել է 10 վարույթ, 2 դեպքում բուժաշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն:  Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի 7 անդամից կազմված անկախ մարմնին քաղաքացին կարող է ուղարկել դիմում- բողոք, եթե կարծում է, որ բուժաշխատողի կողմից եղել է մասնագիտական էթիկայի կանոնների խախտում: ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը 12․89 մլրդ դոլար է (+973 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,127,993.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 315,195․2 մլն դրամով կամ 6․5%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 48,936․4 մլն դրամով կամ 1․9%-ով և կազմել 2,560,960.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,361,547.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,413.4 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան ապրիլին կնվազեցնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար

Սաուդյան Արաբիան ապրիլին կիջեցնի նավթի գները ասիական և եվրոպական երկրների համար։ Մասնավորապես, ասիական գնորդների համար Arab Light վառելիքը կէժանանա բարելի դիմաց 0.4 դոլար։ Արդյունքում, այն կարժենա 3.5 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը: Այս մասին ասվում է պետական ​​Saudi Aramco-ի հայտարարության մեջ: Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար հաջորդ ամսից սաուդյան նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 0.2 դոլարով, իսկ միջերկրածովյան երկրների ...

Կարդալ ավելին »

Բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,117.6 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.9%-ով: Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.0 %-ով և կազմել է 116.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 26.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 55.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 34.5 հազար ...

Կարդալ ավելին »
ajax-loader