Բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,117.6 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.9%-ով:

Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.0 %-ով և կազմել է 116.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 26.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 55.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 34.5 հազար տոննա:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվարի համեմատ աճել է 9․7%-ով և կազմել է 740.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 48.7 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 312.1 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 380.0 հազար տոննա:

Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 29․2%-ով և կազմել է 3.1 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 1.4 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 1.7 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8․3%-ով և կազմել է 257.2 հազար տոննա:

ajax-loader