Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շմոտ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով: Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Bitcoin-ի արժեքն այսօր. 13/05/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 13-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.60%-ով և կազմել 40,525,724.45 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.60%-ով և կազմել 104,112.33 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 5.35%-ով և կազմել 2,506.48 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.02407481 (+4.70%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.61%-ով և կազմել 408.53 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003923972 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 13/05/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 13-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 433.00 դրամ (-2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 442.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.65 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.76 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.00 դրամ (-0.50 ...
Կարդալ ավելին »ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափերի բարձրացումից հետո վճարները մեծացել են 1.5 անգամ
2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դաշնային բյուջե է մուտք գործել գրեթե 38 միլիարդ ռուբլի, որոնք հավաքվել են ֆիզիկական անձանց եկամտահարկի բարձրացված դրույքաչափերից։ Սա 1.5 անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության տվյալներին։ Այս արդյունքը հնարավոր է եղել ստանալ այն բանից հետո, երբ այս տարում ներդրվել է հարկման ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ինտերնետի հասույթն աճել է 0․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 40,736.2 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.6%-ով։ Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 20․7%-ով և հասույթը կազմել է 397.0 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 8․5%-ով և կազմել 2,280.0 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել ...
Կարդալ ավելին »Պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 4,759.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 4.9%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 82.3%-ով և կազմել 932.6 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով՝ կազմելով 2,533.4 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 27.7%-ով և կազմել 700.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է ...
Կարդալ ավելին »ԵՄ երկրները համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
ԵՄ երկրները համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, նշվել է ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեի երկուշաբթի օրվա նիստի օրակարգում։ Դեսպանները «դիտարկելու են պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խափանման համար», նշվել է փաստաթղթում։ Եվրահանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 17-րդ փաթեթը միության երկրներին անցած շաբաթ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Bloomberg գործակալությունը, ԵՀ-ը առաջարկում է սեւ ցուցակ մտցնել 60 ֆիզիկական անձանց ...
Կարդալ ավելին »Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով կասեցվել է կարագի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ Արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները Չի ...
Կարդալ ավելին »ՔՊ–ական 4 պատգամավորներ աշխատանքային այցով կմեկնեն Հաագա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության 4 պատգամավորներ 4 օրով կմեկնեն Հաագա։ Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2025 թվականի հունիսի 9-12-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ...
Կարդալ ավելին »Հակառեյթինգով Թրամփն առաջ է անցել Պուտինից և Սի Ծինփինից
Ժողովրդավարությունների դաշինք հիմնադրամի «Ժողովրդավարության ընկալման ինդեքսի» համաձայն՝ ամբողջ աշխարհի համար մաքսատուրքերը եւ Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու վրա հարձակումները Դոնալդ Թրամփի համար անհետեւանք չեն մնացել: Աշխարհում Միացյալ Նահանգների ընկալումը զգալիորեն վատացել է վերջին մեկ տարվա ընթացքում: Համաշխարհային վարկանիշը 2024-ի +22 տոկոսից իջել է մինչեւ -5 տոկոս 2025-ին, ինչը ցածր է Չինաստանից (+14 տոկոս) եւ նման է Ռուսաստանին (-9 տոկոս)։ Այն երկրների մասնաբաժինը, որտեղ ԱՄՆ-ը զուտ դրական իմիջ ունի, նույն ժամանակահատվածում 76 տոկոսից նվազել է մինչեւ 45 տոկոսի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաճանաչված քաղաքական առաջնորդն է, հարցվածների 85 տոկոսը ասել է, որ գիտի, թե ով է նա։ Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ 81 տոկոս, 63 տոկոսը լսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, իսկ 35 տոկոսը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին: Բայց, երբ բանը հասնում է ընկալմանը, Թրամփի պարագայում ընկալման գրեթե համատարած բացասական ռեյթինգ է. աշխարհի երկրների 82 տոկոսում Թրամփը զուտ բացասական ռեյթինգ ունի՝ շատ ավելի վատ, քան Պուտինը (61) եւ Սի Ծինփինը՝ (44 տոկոս)։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ