ԵՄ երկրները համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, նշվել է ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեի երկուշաբթի օրվա նիստի օրակարգում։
Դեսպանները «դիտարկելու են պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խափանման համար», նշվել է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 17-րդ փաթեթը միության երկրներին անցած շաբաթ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Bloomberg գործակալությունը, ԵՀ-ը առաջարկում է սեւ ցուցակ մտցնել 60 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների, 150 լցանավ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ ուշադրություն չդարձնելով գնային շեմ սահմանելու Արեւմուտքի փորձերին։
ԵՀ-ը փորձելու է հաստատել այդ փաթեթը մայիսի 20-ին ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։