Author Archives: admin

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 21/11/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 382.09 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 442.04 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0063 դրամով և կազմել 4.7177 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.1 դրամով և կազմել 501.45 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

CRIRSCO․ ովքեր և ինչպես են ներդնելու ՀՀ հանքարդյունաբերության ռազմավարության կարևորագույն նպատակին միտված ստանդարտները

Հանքարդյունաբերության զարգացման մասին կառավարության ընդունած ռազմավարության կարևորագույն կետերից է ՀՀ օրենսդրությունը CRIRSCO-ի երկրաբանական ստանդարտներին համապատասխանեցնելը: CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների և ռեսուրսների վերաբերյալ հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական ստանդարտները։ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների ...

Կարդալ ավելին »

Գիզայի ամենափոքր բուրգի գաղտնիքը․ հայտնաբերվել են թաքնված խոռոչներ

Գիտնականները Գիզայի սարահարթում գտնվող Մենկաուրեի բուրգի արևելյան կողմում հայտնաբերել են երկու թաքնված խոռոչներ, որոնք կարող են վկայել անհայտ մուտքի գոյության մասին։ Այդ հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է NDT & E International ամսագրում։ Մ.թ.ա. 2490-2472 թվականներին կառուցված Մենկաուրեի բուրգը Գիզայի երեք հայտնի բուրգերից ամենափոքրն է։ Գլխավոր մուտքը գտնվում է հյուսիսային կողմում, սակայն նոր ապացույցները ենթադրում են, որ կառույցը կարող է ունենալ ...

Կարդալ ավելին »

ՀՀ և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական հեռանկարներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։ Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հետ կապված հարցեր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա դինամիկան վատ չէ, բայց իրականում պոտենցիալը շատ ավելի մեծ է։ «Տրանսպորտային սահմանափակումների բերումով չենք կարողացել այդ պոտենցիալն օգտագործել։ Հիմա տրանսպորտային նոր հնարավորություններ են բացվում։ Նախագահ Տոկաևի հետ ...

Կարդալ ավելին »

Ford-ի շահույթն ավելացել է

2025 թվականի երրորդ եռամսյակում Ford Motor-ի մաքուր շահույթն ավելացել է 2.7 անգամ, մինչդեռ եկամուտը գերազանցել է կանխատեսումները։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 2.447 միլիարդ դոլար՝ կամ մեկ բաժնետոմսի հաշվով 60 ցենտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 892 միլիոն դոլարի կամ 22 ցենտի համեմատ։ Ընկերության եկամուտն աճել է 9.4%-ով՝ հասնելով 50.53 միլիարդ դոլարի, մինչդեռ նախորդ տարի այն ...

Կարդալ ավելին »

ՀՀ 69 661 կազմակերպությունում գրանցված է 758 827 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի  օգոստոսի դրությամբ Հայաստանում գործել է 69,661 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 758,827, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 282,568 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,481 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 147,002 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Աբու Դաբիում մասնակցել են CIS Travel Marketplace-ին

Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Ալ-Այն մարզում անցկացրել է CIS Travel Marketplace միջոցառումը, որը համախմբել էր Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Աբու Դաբիի 62 գործընկերների՝ հյուրանոցների, տեսարժան վայրերի եւ տուրօպերատորների ղեկավարների:  Նախաձեռնությունը դարձել է DCT Abu Dhabi-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ առանցքային շուկաների հետ համագործակցությունն ամրապնդելու եւ Էմիրություն զբոսաշրջային ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ ՀՀ մարզեր և Երևան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 5,587: 2025թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 2,195 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39.3%-ը: Կոտայքում իրականացվել է 1,051 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 18.8%-ը: Արարատում իրականացվել է 453 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 8.1%-ը: Արմավիրում իրականացվել է 553 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ-ն աշխատանքի է հրավիրում պլանավորող-հաշվառողի

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը արտադրական ստորաբաժանման համար աշխատանքի է հրավիրում պլանավորող-հաշվառողի։ Պարտադիր պահանջներն են՝ բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում, MS Excel, MS Word ծրագրերի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի տիրապետում, աշխատանքային փորձը, որպես հաշվետար, ցանկալի է: Ցանկացողները կարող են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկել ռեզյումե hr@kapanmpc.am էլ.փոստի հասցեին՝ հաղորդագրության մեջ նշելով վերոնշյալ հաստիքի անվանումը։

Կարդալ ավելին »
ajax-loader