Author Archives: admin

Ասիական ինդեքսներ․ 22/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 37298.98 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2732.88 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 3387.57 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 23827.78 կետ:

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի ՀՀ մուտքի վիզայի պահանջը

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը:  Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում:  Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 5 տարում ձեռք կբերի օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ և 2 շարժական կայան

Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք  միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ:  ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:  «2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Նախագիծը հավանություն ստացավ կառավարության մայիսի 22-ի նիստում:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է:  Պատգամավորն առաջարկել էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի կոնյակագործներին

Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին:  «ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է ...

Կարդալ ավելին »

Պեսկովը հայտնել է Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման մասին

Բոլոր կողմերը շահագրգռված են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների արագ ռեժիմով փոխանակման իրականացմամբ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանք է տարվում կոնկրետ անուններով փոխանակման ուղղությամբ։ Քանի որ խոսքը հազարի դիմաց հազարի մասին է, ապա, իհարկե, սա որոշակի ժամանակ ...

Կարդալ ավելին »

Կրիմինալ, որում հաղթում է սերը. «Գանգսթեր Մաքը»՝ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում

«Գանգսթեր Մաքը» կրիմինալ կատակերգությունը, որն ավելի քան մեկ տարի «լքել» էր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը, վերադարձել է նոր շնչով, նոր տրամադրությամբ, նոր զգեստներով, դեկորացիաներով և ավելի համարձակ փոլ դենսով։ Ներկայացումն առաջին անգամ Դրամատիկականի բեմ է բարձրացել 2018 թվականին՝ նաև համարձակ մոտեցումների շնորհիվ գրավելով հանդիսատեսի լայն շրջանակի ուշադրությունը։  «Ժամանակի ընթացքում «Գանգսթեր Մաքը» «մաշվեց» բոլոր իմաստներով՝ զգեստներ, դեկորացիաներ և այլն։ ...

Կարդալ ավելին »

Կառավարության և ԱԺ շենքերում անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում կատարվել է 8555,4 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ  կատարվել է 8555, 4 հեկտար գարնանացան: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2071 հեկտար գարնանացան կատարվել է Գավառ, 2120,5 հեկտար՝ Մարտունի, 3558 հեկտար՝ Վարդենիս, 465 հեկտար՝ Սեւան, 340,9 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։ Կատարվել է 4928 հեկտար՝ գարու, 2228 հեկտար՝ կարտոֆիլի, 437 հեկտար՝ ցորենի, 242,2 հեկտար՝ վարսակի, 45 հեկտար՝ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց. կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը  մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։ Ժամանակավորապես սահմանափակվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader