Author Archives: admin

Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը:  2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...

Կարդալ ավելին »

Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակումների

Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-յան էջը։ «Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի որոշ քաղաքացիների և իրանական ընկերությունների դեմ Եվրամիության վերջին պատժամիջոցներին։ (Նասեր) Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շուտով կհայտարարի հակապատժամիջոցների ցուցակի մասին՝ ի պատասխան Միության կողմից սահմանված վերջին արգելքների»,- ասված է ...

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից: Մրցաշարին հավաքականը ներկայացել ընդլայնված կազմով: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Կարապետ Մանվելյան (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյան (97 կգ): Երկրորդ տեղն է զբաղեցրել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել` Աշոտ Կիրակոսյանը ...

Կարդալ ավելին »

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը, այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` տեղեկացնելով, որ փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։ Մարզերում փետրվարի 21-ի և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը` «գրետաթունբերգների» և սոցցանցերի թիրախում

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հոդված է հրապարակել mediamax-ում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունն ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունն այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները: Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե ...

Կարդալ ավելին »

Գործակցության համաձայնագիր «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի հետ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ի և «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի միջև օրերս կնքվել է գործակցության համաձայնագիր։ Այն միտված է նպաստելու երկու երկրների ընդերքի օգտագործման, հողօգտագործման, քաղաքաշինության զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական ​​կարգավորող համակարգի կատարելագործմանը և հանքային ռեսուրսի ներդրումային գրավչության զարգացմանը: Կողմերը վստահ են, որ այս գործակցության շնորհիվ կբարձրանա հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում նորարարությունների ներդրման մատչելիությունը, կանցկացվեն համատեղ գիտական ​​և ...

Կարդալ ավելին »

ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված մոտ 100 անդամից, Հայաստանում է

Եվրամիությունն այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանում սկսում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին նշված է ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել ...

Կարդալ ավելին »

Հայաստանը դարձել է Վրաստան ծաղիկների ամենախոշոր մատակարարողը

2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ 1,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։ 2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։ Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն ...

Կարդալ ավելին »

Նվազել է ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը

Անցած տարի Հայաստանից ավելի քիչ աշխատանքային միգրանտ է մեկնել Ռուսաստան. նրանց թիվը նվազել է 8,7%-ով՝ հասնելով 15,6 հազարի։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում FinExpertiza ընկերության հետազոտության արդյունքները։ Վերլուծաբաններն օգտագործել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանային ծառայության տվյալները, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության միգրացիոն վիճակագրությունը։ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստան արտագնա աշխատանքի ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 3,47 միլիոնի, ինչը ...

Կարդալ ավելին »
ajax-loader