Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 10-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 32254.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.85%-ով և կազմել 3918.32 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.05%-ով և կազմել 11338.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 10-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 15633.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 7315.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7879.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 950.93 կետ:

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Կարդալ ավելին »

2023-ի հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 31,5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 1,351.9 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 31.5%-ով։ 022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ ...

Կարդալ ավելին »

Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին »

ՀՀ մաքսակետերում ձևակերպումների ժամանակը 40-60%-ով կրճատվել է

Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։ Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական ...

Կարդալ ավելին »

Microchip Technology-ն՝ Հայաստանում․ ՏՏ ոլորտի նոր հեռանկարները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան եւ հայկական Instigate Semiconductor ընկերության հետ գործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ճամփորդելու համաձայնագրին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 2023 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրել ...

Կարդալ ավելին »

Սահմանվել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման նոր պայմաններ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև ...

Կարդալ ավելին »

Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների մաքսային ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարարագիր

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում։  Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես ...

Կարդալ ավելին »
ajax-loader