Author Archives: admin

SpaceX Starship-ը պատրաստ է․ զբոսնեք ուղեծրում և Լուսնի վրա

SpaceX Starship-ն արդեն ամբողջությամբ հավաքվել է և պատրաստ է իր առաջին թռիչքին։ Ընկերությունը ցուցադրել է հսկա հրթիռի տպավորիչ լուսանկարները Հարավային Տեխասի Starbase բազայում․ լուսանկարում երևում է չժանգոտվող պողպատից պատրաստված կորպուսը, 120 մետրանոց Super Heavy հրթիռը և բուն տիեզերանավը՝ հրթիռի ծայրին (Starship-ը՝ Ship 24 նախատիպի տեսքով): Starship-ի արձակումը տեղի կունենա ապրիլի 17-ին, սակայն, ինչպես նշում է Space.com-ը, պետք է հաշվի առնել, որ դեռ ...

Կարդալ ավելին »

Բիթքոյինի գինը գերազանցել է 30.000 դոլարը

Առևտրային սեսիայի ընթացքում բիթքոինի արժեքը աճել է ավելի քան 5%-ով և կազմել 30․194 հազար դոլար։ Այս մասին են վկայում Coindesk կայքի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05։00-ի տվյալները։ Վերջին անգամ բիթքոինի արժեքը 30․000 դոլարը գերազանցել էր 2022թ․ հունիսի 10-ին։

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև՝ կնվազի

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում  է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 12-13-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ ...

Կարդալ ավելին »

Շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների կիրականացվեն ռուս խաղաղապահների վերահսկողությամբ

Արցախի Հանրապետության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը: «Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն

 Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։ Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Կարդալ ավելին »

Ժամանակակից կինը բազմաֆունկցիոնալ է, կարող է համատեղել աշխատանքը, ընտանիքը և նախասիրությունները

Քաջարանի մշակույթի պալատից տեղեկացնում են, որ մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպվել է համայնքի ձեռներեց կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Մշակույթի պալատի ճեմասրահում ներկայացվել են բազմատեսակ աշխատանքներ։ Գրադարանի երկարամյա վարիչ Լարիսա Անդրեասյանը ներկայացել է յուրօրինակ ասեղնագործ կտավներով։ Շատ մեծ հետաքրքրություն են առաջացրել Արմինե Կարապետյանի ուլունքագործ և հելունագործ պայուսակները, զարդերը և այլ աքսեսուարները։ Տեքստիլ ձեռագործ աշխատանքներով հանդես են եկել «Գտնված երազ» մանկապարտեզի աշխատակիցներ ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 15-23-ը Հայաստանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հին ու նոր օդանավակայանների մարտահրավերները. անվտանգություն, ներդրումներ, աշխատատեղեր, վերագործարկում․ Հետք

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 2022 թ. իր գործունեության հաշվետվության մեջ անդրադարձել է Հայաստանի մի քանի օդանավակայանների, որոնք չնայած ռազմավարական նշանակության օբյեկտներ են մեր երկրի համար, այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:   Կապանի օդանավակայանի շահագործումն անվտանգ չէ Կոմիտեն Կապանի «Սյունիք» օդանավակայանի շահագործումը գնահատում է ոչ անվտանգ, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ գտնվելու հանգամանքով: Ըստ ՔԱԿ-ի՝ այս գնահատականը հիմնված է շահագրգիռ ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը կարող է դադարեցվել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը  (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները ...

Կարդալ ավելին »
ajax-loader