Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև՝ կնվազի

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում  է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 12-13-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-6 մ/վրկ, 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 13-14-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

ajax-loader