Author Archives: admin

Ծանրամարտ․ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ներկայացուցիչը դեռևս անհասանելի առաջ է ...

Կարդալ ավելին »

Visa Everywhere Initiative մրցույթ՝ Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափների համար

Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին: Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։ Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն: ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական բանավեճը պետք է տեղափոխել կառուցողական դաշտ. Արմեն Ստեփանյան

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։ Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին: – Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում ...

Կարդալ ավելին »

«Որակի նշան»՝ Դուբայ 2023․ International Quality Mark Dubai 2023

Լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։ «Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին՝ բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ ...

Կարդալ ավելին »

OTHA-Spring-2023-ը Երևանում համախմբել է աշխարհի առաջատար մաթեմատիկոսներին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 80-ամյակի շրջանակներում ապրիլի 19-ին ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Որոշվել է այն 2023-ին ...

Կարդալ ավելին »

Քառասունմեկամյա տղամարդուն Երևանում վրաերթի ենթարկած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերեն հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ...

Կարդալ ավելին »

Ջոն Քենեդու եղբորորդին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում

Վաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ​​ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ: Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո ...

Կարդալ ավելին »

Փրկարարները ծառը հեռացրել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են ...

Կարդալ ավելին »

Ուզում էի իմ ազգին ավելի շատ ուրախացնել. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել: «Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար ...

Կարդալ ավելին »
ajax-loader