Author Archives: admin

Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է քիմիայի Մենդելեևյան միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողներին և դպրոցականներին

Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին և բազմաթիվ դպրոցականների Երևանից և ՀՀ մարզերից։ Պատանի սերնդի ներկայացուցիչներին հանդիպեց հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Նրա ղեկավարությամբ և ...

Կարդալ ավելին »

Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա՝ չեխ-բավարական բարեկամության փառատոնի

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով այցով մեկնել է Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամաս, որտեղ այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր հաղորդել է idnes.cz լրատվական հարթակը։ Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն ...

Կարդալ ավելին »

Պետք չէ ցուցանիշներից ենթադրել, թե սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն. Գիլոյան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։ Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը ...

Կարդալ ավելին »

Եռակողմ հուշագիր՝ միտված Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը: Այն էլեկտրոնային եղանակով կստորագրի նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ հուշագրի կնքումը կնպաստի մարզաձևի զարգացմանն ու նոր նախագծեր իրականացնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռի: «Սեղանի ֆուտբոլը զարգացող մարզաձև է, իսկ դա նշանակում է՝ ...

Կարդալ ավելին »

2023թ. հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,247.1 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել 2,832.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 22.9% և կազմել 587.4 տոննա։

Կարդալ ավելին »

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային ...

Կարդալ ավելին »

Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում

Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, նաև՝ կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »
ajax-loader