Author Archives: admin

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որը նախագահում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՀԱՊԿ ԽՎ հանդիպմանը, բացի ՀԱՊԿ անդամ երկրներից, ներկա են Չինաստանի, Իրանի, Կուբայի և Վիետնամի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր։

Կարդալ ավելին »

Կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունը երրորդ անձանց տրամադրելու շրջանակը

Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հստակեցնել բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունը երրորդ անձանց տրամադրելու շրջանակը և դրա ծավալը՝ համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերի Բացի այդ, նախագծով պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, ...

Կարդալ ավելին »

Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների ...

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված բուժակի վիճակը գնահատվում է բավարար․ ՔԿ

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորում է ստացել ...

Կարդալ ավելին »

Կոլումբիայում 17 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից փրկված երեխաներին

 Կոլումբիայում 17 օրվա որոնումներից հետո գտել են ինքնաթիռի կործանումից փրկված 4 երեխաներին, որոնք կարողացել էին իրենց համար պատսպարաններ կառուցել ջունգլիներում: Այդ մասին հաղորդում է կոլումբիական Semana պարբերականը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կակետայի շրջանում՝ Պալմա Ռոսա գյուղի մոտակայքում: Երեխաները եղել են տասներեք, չորս, ինը տարեկան և տասնմեկ ամսական:  Վթարի գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է տերևներից և փայտերից պատրաստված մի քանի հյուղակ, ...

Կարդալ ավելին »

Փորձ է արվել անօդաչու թռչող սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկ մտցնել արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա ...

Կարդալ ավելին »

Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

Կարդալ ավելին »

Շիրակում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ՝ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։ «Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի ...

Կարդալ ավելին »

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը և տարեթիվը 2026, որը շրջապատված է տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր: Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 18-05-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 15951.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7399.44 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7723.23 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 1039.58 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader