Author Archives: admin

Եռաբլուրում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:

Կարդալ ավելին »

Մասիսի նախկին ղեկավարը վատնման եղանակով ձեռք է բերել համայնքային շինություններ. դատախազություն

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

Հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ, եթե նախապայմաններ չլինեին. Թունյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից: Այդ մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ ...

Կարդալ ավելին »

Կամավոր աշխատանքը՝ աշխատանքային փորձ. ԱԺ-ում քննարկվեց օրինագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում քննարկման ներկայացրեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որով կկարգավորվի կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը,նշելով, որ օրենքը կսահմանի կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր ...

Կարդալ ավելին »

4 անձ մեղադրվում է կեղծ թղթադրամներ իրացնելու համար․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևան քաղաքի 28-ամյա բնակիչն, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, 2022 թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ...

Կարդալ ավելին »

Թվային ֆինտեխ լուծումներ․ ինչպես գումար փոխանցել ՌԴ-ից Հայաստան

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։ Չնայած դրան, զգալի աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 10-05-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.31%-ով և կազմել 2038.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 25.87 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.28%-ով և կազմել 1119.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 10-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.27%-ով և կազմել 73.15 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 76.86 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 10-05-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.44%-ով և կազմել 2320.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.15%-ով և կազմել 8591.50 դոլար, կապարի գինն աճել է 1.69%-ով և կազմել 2137.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.04%-ով և կազմել 23507.00 դոլար, անագի գինն աճել է 1.54%-ով և կազմել 25995.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 10-05-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 33561.81 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 4119.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 12179.55 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader