Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսիյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ, չորս նախարարների հետ միասին, բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ են կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով:
«Մեր հայրենակիցներին ենք ներկայացրել շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ծանր պայմաններում կառավարությունն անում է առավելագույնը՝ հնարավորինս մեղմելու քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք, բարեբախտաբար, չեն կոտրում Արցախի ժողովրդի ազատատենչ կամքն ու ոգին:

Մենք մեր տասնամյակների պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար, և, չնայած տարաբնույթ մարտահրավերներին, վստահ եմ, որ այդ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ:
Ադրբեջանական սպառնալիքներն ու ճնշումները երկար ժամանակ են ուղեկցելու մեզ, և մենք պետք է կարողանանք տևական ճգնաժամի պայմաններում ապահովել մեր գոյությունն ու պայքարը:
Ուրախ եմ, որ կարողացել ենք վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի աջակցությամբ որոշակիորեն կարգավորել հումանիտար բեռնափոխադրումների խնդիրը, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեր բնակչության կարիքների միայն չնչին մասն է բավարարում:
Չնայած շրջափակման ու բնակլիմայական պայմանների հարուցած մեծ դժվարություններին՝ կառավարությունն անում և անելու է հնարավորը գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու և պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Աջակցության ու փոխհատուցման լրացուցիչ ծրագրեր են իրականացվում հատկապես բնական աղետներից տուժած գյուղատնտեսների և սեփականատերերի համար:
Ճանապարհին ծանոթացել ենք նաև Սարսանգի ջրամբարի վիճակին:
Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ Արցախի կառավարությունը կատարում է բոլոր ջանքերը էներգահամակարգի ճգնաժամային արդյունավետ կառավարման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ:
Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը