Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նավթի գներն աճել են. 24-05-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.87%-ով և կազմել 73.69 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.68%-ով և կազմել 77.54 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 24-05-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.69%-ով և կազմել 1978.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 23.54 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 1058.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 24-05-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.61%-ով և կազմել 2227.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 8102.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 2073.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 21047.00 դոլար, անագի գինը նվազել է 2.53%-ով և կազմել 24320.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 24-05-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 33055.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 4145.58 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 12560.25 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովը շարունակում է մայիսի 23-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովին կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ազգային ժողովը նաև կընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների երկու թեկնածուների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի երկու թեկնածուների, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 24-05-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 16152.86 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 7378.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7762.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 1038.00 կետ:
Կարդալ ավելին »Մայիսի 25-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Մինսկում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ ...
Կարդալ ավելին »Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով մոտ 10 մլն դրամ է հափշտակել հաճախորդներից
Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2021 թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021 թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 23-05-23
Ասիական ֆոնդային բորսաների՝ մայիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 30957.77 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 2161.49 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.52%-ով և կազմել 3246.24 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.25%-ով և կազմել 19431.25 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ