ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 32764.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 4151.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.71%-ով և կազմել 12698.09 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսները նվազել են․ 26-05-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 15793.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 7229.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 7570.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 1040.48 կետ:
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 25-05-23
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 30801.13 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 2146.15 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 3201.26 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.93%-ով և կազմել 18746.92 կետ:
Կարդալ ավելին »Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է հրատապ արձագանքման հարթակ
Այսուհետ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (տարեցներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության ենթարկված անձինք և այլք) խնդիրների մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կարող եք տեղեկացնել նաև «114 – Հրատապ Արձագանքման Հարթակ» ֆեյսբուքյան էջի միջոցով (հղումը՝ https://shorturl.at/gkzFX)։ Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, էջին ուղղված հաղորդագրությունները նախարարությանը հնարավորություն կտան հավաքագրել խնդրահարույց դեպքերը, և դրանք փոխանցել ...
Կարդալ ավելին »Գավառի նոր կանգառներում տեղադրվել են համայնքի պատմության և բնության հուշարձանները ցուցադրող վահանականեր
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրված 15 կանգառներում տեղադրվել են համայնքի տարածքում գտնվող բնության եւ պատմության հուշարձանները ցուցադրող տեղեկատվական վահանակներ՝համապատասխան լուսանկարներով եւ տեքստով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ համայնքի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 ...
Կարդալ ավելին »Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ, որը Հայաստանով պետք է տեղափոխվեր Եվրոպա
Իրանի մի քաղաքացի Վրաստան է ներմուծել մինչև 80 կգ հերոին. թմրանյութը հայտնաբերվել է Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) քաղաքի նավահանգստում, բեռնատար ավտոմեքենայի պահոցում: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորներ ընտրեց Ելիզավետա Դանիելյանին և Լիզա Գրիգորյանին
Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ելիզավետա Դանիելյանին, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր՝ Լիզա Գրիգորյանին։ Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։ Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։ Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է Իրանից առանց մաքսային վճարման խոշոր քանակի ապրանքի ներմուծման դեպք․ ՊԵԿ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք: ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ ...
Կարդալ ավելին »«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել է 66 հայտ
Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ, Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ, Գյուղատնտեսական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ