Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ․ Հայկանուշ Բեգլարյան

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում նշում են «Վերջի զանգի» արարողությունը։ Հնչում են դրվատանքի, մեծարման և հրաժեշտի խոսքեր՝ համեմված հույզերով։ Նոյեմբերյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Հայկանուշ Բեգլարյանն  այս առթիվ, շնորհավորելով շրջանավարտներին,  ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:

Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է։ «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ` լի փորձություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով: Ցանկանում եմ, որ երիտասարդի անփորձությունը երբեք խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և բազում հաղթանակների հասնելու ձեր ճանապարհին: Հիշե՛ք` դուք եք մեր երկրի ԱՊԱԳԱՆ, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունը։

Հարգելի՛ ուսուցիչներ, հասկանալի է նաև ձեր հուզմունքը: Սակայն զգացվում է նաև այն հպարտությունն ու վստահությունը, որով դուք ճանապարհում եք ձեր աշակերտներին փորձություններով լի կյանք: Վստահ եմ, որ ձեր տված գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները կկարողանան ճիշտ կողմնորոշվել կյանքի հորձանուտներում:

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին անգամ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, ուժ , կամք ու համբերություն կյանքի ցանկացած բնագավառում։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ»:

ajax-loader