Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: ՀՀ ոստիկանությունից հայտնմում են, որ ժամը 15.00-ի դրությամբ միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ ոչ սթափ վիճակում: Կառույցը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով՝ անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
Կարդալ ավելին »Author Archives: admin
7 մլն դրամ հափշտակելու պատճառով կալանավորվել է ԵՊԲՀ տնտեսական վարչության պետը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ...
Կարդալ ավելին »ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության ...
Կարդալ ավելին »Ինչպես են աշխատում մինչև 200 մ ընդրքում․ Չաարատի փակ հանք (ՖՈՏՈՇԱՐՔ)
«Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Սյունիքում՝ Կապանում, և Կիրգիզիայում։ Արտահանում են ոսկի-պղինձ․ գերակշռողը ոսկին է։ Նաև՝ ցինկի խտանյութ, որում կան ոսկի և արծաթ։ No Caption No Caption No Caption No Caption No Caption No Caption No Caption
Կարդալ ավելին »Տավուշյան բիզնես ներդրումների լուսաբանման հրավեր՝ «Տավուշ» միջազգային հայրենակցական միության կողմից
Մայիսի 29-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կբացվի մարզադպրոց և «Հայփոստի» մասնաճյուղ։ Ներդրումային ծրագրերի նախաձեռնությունը «Տավուշ» միջազգային հայրենակցական միությանն է։ Այս առթիվ նշված օրը նախատեսվում է բացման արարողություն՝ նվիրված ինչպես վերոթվյալ, այնպես էլ միության կողմից համայնքում տարիներ շարունակ իրականցվող ներդրումային այլ ծրագրերին։ «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, կարևորելով սահմանային գյուղերի զարգացման, երիտասարդության առողջ ապելակերպի, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, ...
Կարդալ ավելին »Պատրաստել տեխնոկրատ կառավարիչներ․ Պոլիտեխնիկն ու ՏԿԵ նախարարությունը ստորագրել են հուշագիր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր: Այն նպատակ ունի զարգացնելու գիտական ու կրթական փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսության զարգացման համար պատրաստել և վերապատրաստել տարածքային կառավարման ոլորտի տեխնոկրատ մասնագետների։ Կարևորելով հուշագրի կնքումը՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ այն հավասարաչափ կարևոր է երկու կառույցների համար։ «Մեր նպատակն է, երկու կողմերի և ոլորտի մասնագետների ...
Կարդալ ավելին »Արժեքավոր խտանյութեր, տնտեսական և բնապահպանական ծրագրեր․ Չաարատը Կապան համայնքի ամենամեծ գործատուն է
Սյունիքում «Չաարատի» հանքավայրը հսկայական նշանակություն ունի ինչպես Կապան համայնքի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար՝ որպես տնտեսական և սոցիալական ներդրումների կարևոր գործոն։ Հանքավայրի գործունեության մասին armhanq-ը զրուցել է «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Ի՞նչ է ներկայացնում իրենից ընկերությունը։ – «Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Կապանում և Կիրգիզիայում։Վերջինը զարգացման փուլում է․ հետազոտված է, պաշարները հաստատված ...
Կարդալ ավելին »Հանրապետությունում օդի ջերմաստիճանը չի փոխվի
Մայիսի 26-ին, 28-29-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում ...
Կարդալ ավելին »Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ․ Հայկանուշ Բեգլարյան
Այսօր Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում նշում են «Վերջի զանգի» արարողությունը։ Հնչում են դրվատանքի, մեծարման և հրաժեշտի խոսքեր՝ համեմված հույզերով։ Նոյեմբերյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Հայկանուշ Բեգլարյանն այս առթիվ, շնորհավորելով շրջանավարտներին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ: Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է։ «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկայում կքննարկեն տրանսպորտային ապաշրջափակման մանրամասները. Օվերչուկ
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ