Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին նշանակվել է տնային կալանք

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ. Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այդ մասին հայտնել է Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

2023 թ. մայիսի 17-ին ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննի չդատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ. պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներիծ նողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» ենհնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել էմեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Դատարանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:

ajax-loader