ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիան քննարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, ...
Կարդալ ավելին »100 մլն դրամ՝ մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների մարզագույքով ապահովման համար
ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով
2022 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր և ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի «2022 թվականի ...
Կարդալ ավելին »Հանրապետությում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա
Հանրապետության տարածքում` hունիսի 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում` hունիսի 1-5-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Իտալական ներդրումների ծավալները Հայաստանում աճում են. վարչապետը շնորհավորել է Ջորջա Մելոնիին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքի կառավարիչները պետք է լինեն մասնագետներ․ սպասվող փոփոխություններ
Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության դեպքում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Քաղաքաշինական ոլորտը համակարգող մարմինը որպես լուծում առաջարկում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված ...
Կարդալ ավելին »Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այd մասին հաղորդում է BBC-ն: ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը 2023-ի հունվար-մայիս ամիսներին ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով: 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:
Կարդալ ավելին »Երևանում կինն իր մանկահասակ երեխայի հետ նետվել է շենքից․ հարուցվել է քրգործ
Երևանում 29-ամյա կինը իր 11 ամսական երեխայի հետ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել ...
Կարդալ ավելին »