Author Archives: admin

2023թ. մայիսին 74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում  է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 65 մլն դրամ է նախատեսել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային աշխատանքներին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ: Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի․սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ին կլինի  առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։ ...

Կարդալ ավելին »

Արցախում հումանիտար իրավիճակը սրվել է, պաշարները սպառվում են. Անահիտ Ավանեսյան

Բոլոր խողովակներով անում ենք հնարավորինս, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ ապրանքների, թե՛ մարդկանց, թե՛ դեղամիջոցների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: «Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են: Աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, տեղական իշխանությունները, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 22-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 16023.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 7260.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7559.18 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 1057.74 կետ:

Կարդալ ավելին »

Lիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը. Արցախի ԱԳՆ

Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ. Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 22-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 33951.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 4365.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.21%-ով և կազմել 13502.20 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 22-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 2223.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.64%-ով և կազմել 8602.50 դոլար, կապարի գինն աճել է 1.28%-ով և կազմել 2172.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 21238.00 դոլար, անագի գինն աճել է 1.73%-ով և կազմել 27311.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 22-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1942.60 դոլար, արծաթի գինը նվազել է 2.41%-ով և կազմել 22.63 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 947.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 22-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.20%-ով և կազմել 72.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.02%-ով և կազմել 76.92 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader