Author Archives: admin

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: Այդ մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...

Կարդալ ավելին »

Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել

2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Ազգային ժողովում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։ «Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։ Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականին պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Գրեթե 20 երկիր ցանկանում է միանալ BRICS-ին. Ռյաբկով

BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Միավորմանն անդամակցելու հավակնորդների ցանկը շարունակում է համալրվել: Պետությունների թվաքանակը, որոնք շահագրգռված են մտնել այս միավորման կազմ, մոտենում է երկու տասնյակի: Սա արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի աճող և արդեն շատ նշանակալի դերը՝ որպես համախոհների միավորում, ես կցանկանայի ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 15-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 33979.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 4372.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 13626.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 15-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 16310.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7328.53 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 7602.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 1035.79 կետ:

Կարդալ ավելին »

ԱԺ-ն շարունակում է բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը. ՈՒՂԻՂ

Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկումը, հերթագրված պատգամավորները հարցեր կուղղեն Կենտրոնական բանկի նախագահին: Ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի կատարողականի քննարկումն ավարտելուց հետո ԱԺ-ն կշարունկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը:

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 15-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.96%-ով և կազմել 2253.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.58%-ով և կազմել 8509.00 դոլար, կապարի գինն աճել է 1.78%-ով և կազմել 2117.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.50%-ով և կազմել 22720.00 դոլար, անագի գինն աճել է 2.67%-ով և կազմել 26762.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․15-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.79%-ով և կազմել 1946.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 23.51 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 974.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader